Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ինչ կարող են պատմել առողջության մասին ոտքերը. med.news.am

Ինչ կարող են պատմել առողջության մասին ոտքերը. med.news.am

Աչքերը հոգու հայելին են, սակայն ոտքերը, մասնագետների խոսքով, կարող են շատ բան պատմել առողջության մասին: Ահա թե ինչ է պատմում Նյու Յորքից պոդիատր Օլիվեր Զոնգը:

Սառը ոտքեր. եթե ոտքերը միշտ սառն են, դա կարող է վահանաձեւ գեղձի աշխատանքի խնդիրների մասին խոսել, հատկապես եթե չոր մաշկ ու մազեր ունեք եւ արագ եք հոգնում:

Այտուցված բութ մատներ. այտուցված ու կարմիր բութ մատները վկայում են հոդատապի մասին, որն արթրիտի տեսակ է եւ բուժում չստանալու դեպքում կարող է բացասաբար անդրադառնալ երիկամների վրա: 

Անհասկանալի անզգայացում. որոշ դեպքերում այն կարող է մատնանշել ցրված սկլերոզը, նյարդային հիվանդությունը, ֆիբրոմիալգիան կամ դիաբետը:

Այտուցված ոտքեր. եթե ոտքերն այտուցվում են եւ մնում են այդպես 2-3 օր, դա կարող է երիկամների կամ սրտի հիվանդությունների մասին խոսել:

Դեղին, թեպոտվող ոտքեր. այս խնդիրը կարող է խոսել սնկային հիվանդության մասին:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. speterburg.biglion.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ